Բացել լրահոսը Փակել լրահոսը
շաբաթօրյակ
A A
Պաշտոնական Հասարակություն

Աղբից մաքրվել է Նոր Նորքի 15 խնդրահարույց հասցե 

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե:

Աշխատանքների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 31 միավոր հատուկ տեխնիկա: