Բացել լրահոսը Փակել լրահոսը
79864_b
A A
Պաշտոնական

Փրկարարները կատվին դուրս են բերել օդատարից

Մայիսի 31-ին, ժամը 10:50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 38 շենքի 4-րդ մուտքի օդատարում կատու է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կատվին դուրս են բերել օդատարից: