Բացել լրահոսը Փակել լրահոսը
285109069_550347766490535_2445089228898497734_n
A A
Պաշտոնական

Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չեմ տիրապետել․ Սեյրան Օհանյանի պարզաբանումը

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պարզաբանում է ներկայացրել՝ կապված Դատախազության հայտարարության հետ՝ ըստ որի վարույթ է ընդունվել Սեյրան Օհանյանին պատկանող մի քանի գույքեր՝ այդ թվում Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը հօգուտ պետության բռնագանձելու հայցադիմումը։

«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,-գրել է Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում։