Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը 83․3 %-ի համար ընդունելի չէ (տեսանյութ)

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցմանը, որին մասնակցել է 1003 մարդ, հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական իրավիճակը, 49․9 տոկոսը բացասական է գնահատել այն։

Արդյո՞ք ձեզ համար ընդունելի է Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում հարցին ՀՀ քաղաքացիների 83․3 տոկոսի համար միանշանակ ընդունելի չէ, իսկ 1․5 տոկոսի համար միանշանակ ընդունելի տարբերակ է այն։

Իսկ՝ ձեր կարծիքով արդյո՞ք պետք է հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնից՝ հարցին 27․8 տոկոսը պատասխանել է միանշանակ այո, իսկ 25․ 8 տոկոսը՝ միանշանակ ոչ։ Շուրջ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Ընդդիմադիր ուժերի փողոցային պայքարի վերաբերյալ հարցվածների 33․3 տոկոսը ընդհանրապես բացասական, իսկ շուրջ 16 տոկոսը դրական գնահատական է տվել։


Նշենք՝ հարցման արդյունքները ներկայացնում էր «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։