Բացել լրահոսը Փակել լրահոսը
spring 87216928
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանն էլի է բարձրանալու

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 29-ին, 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` հայտնում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը:

Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 29-ի, 30-ի, 31-ի, հունիսի 1-ի, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 29-ի, 30-ի, 31-ի, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։