Բացել լրահոսը Փակել լրահոսը
Spring 68726
A A
Պաշտոնական

5-8 աստիճանով տաքանալու է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 28-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 28-ին, 29-ի, 30-ի, 31-ի, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի, 31-ի, հունիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։