A
A
Հյուսիս-Հարավ մայրուղում փորձել էր պայուսակ գողանալ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 26-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հյուսիս-Հարավ մայրուղուց, գողության փորձի կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Հյուսիս-Հարավ մայրուղում փորձել էր գողանալ ուղևորի պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր՝ հայտնում են Ոստիկանությունից։