Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ
A A
Պաշտոնական

Գազ չունեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 16-ին նախատեսված պլանային աշխատանքները կիրականացվեն մայիսի 27-ին, ինչի պատճառով ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Բացի այդ, վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 00:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի բազմաբնական շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: