Բացել լրահոսը Փակել լրահոսը
79661_b
A A
Պաշտոնական

Ջրվեժում հայտնաբերվել է ականանետի ական

Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հետագա ոչնչացման։