Բացել լրահոսը Փակել լրահոսը
թունավորում կաթիլային
A A
Պաշտոնական

Վարորդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 23-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 25-ին, ժամը 05.45-ին, 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է՝ հայտնում է Ոստիկանությունը։