Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ՊՆ

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: