Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

15-ամյա պատանին հետախուզվում էր գողությունների ու գողության փորձերի մեղադրանքով

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Մասիս քաղաքի Նոր Խարբերդի 21-րդ փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 15-ամյա Արման Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: