Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Մարդ առևանգելու, ռադիոակտիվ նյութեր շրջանառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 20-ին Եղիշե Թադևոսյան փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Արման Գ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 19-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ (Մարդուն առևանգելը), 182-րդ (Շորթումը) և 233-րդ (Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին՝ տեղեկացնում է Ոստիկանությունը: