Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձերբակալված կին 1
A A
Պաշտոնական

60-ամյա կինը բանկի սպասասրահից գողություն է կատարել

Մայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միոջացռումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր՝ հայտնում է Ոստիկանությունը: