Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

Դժբախտ պատահար Կոշի քարհանքում. 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին: 72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը: