Սա բոլշևիկյան օրենք չի, որը կոչված է ունեզրկելուն ․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասյօր խորհրդարանի ամբիոնից զարմանում է, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկում են ԱԺ պատգամավորների 1/5-ը։
«Ուզում եմ հասկանալ՝ մեր էս դարդ ու ցավի թվում՝ կապված երկրի արտաքին և ներքին վտանգների հետ, հենց էդ օրենքն էր, որ էդքան կարևոր էր մեր ընդդիմադիր գործընկերների համար, որ տարան Սահմանադրական դատարան»,- հարցրեց իշխանական պատգամավորը և դիմելով ընդդիմադիրներին ասաց, որ ամբիոնից մեղադրանքներ է հնչում ընդդիմադիրների հասցեին առ այն, որ փողոց են դուրս եկել իրենց գույքը պաշտպանելու համար։
«Չեք էլ ուզում պաշտպանե՞լ։ Սա վկայում է այն մասին, որ որևիցէ իրավական տարբերակով պաշտպանել չեք կարող։ Ոչ ոք այս օրենքը թող չընկալի ունեզրկման օրենք։ Սա բոլշևիկյան օրենք չի, որը կոչված է ունեզրկելուն։ Այն կոչված է իրական արժեքը իրական սեփականատիրոջը վերադարձնելուն»,- հայտարարեց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։