Բնական է, որ դա պիտի փորձեն քողարկել Արցախի դրոշի հետևում․Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք այսօր Ազգային ժողովի դահլիճում քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի դահլիճի աջ թևում նստած պատգամավորները ելել են փողոց և իրենց գերթանկարժեք ավտոմեքենաներով որոշել են փակել ձեր փողոցները։
Նման հայտարարություն խորհրդարանում արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հիշեցրեց, որ այս պահի դրությամբ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում կա հարուցված 300 գործ, որոնցից միայն 9-ով վնասը գնահատվում է 43 միլիարդ դրամ։
«Ու բնական է, որ էս մարդիկ պիտի պայքարեն իրենց ունեցվածքի պահպանման համար։ Բնական է նաև, որ դա չպիտի անեն ուղիղ տեքստով՝ պիտի դա փորձեն քողարկեն օրինակ Արցախի դրոշի հետևում»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով՝ «սակայն պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը տենդագին կերպով փողոցներում փորձում էր ոստիկաններին գրկել, ծառս լինել նրանց վրա, կարծում եմ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ իր հորը հորդորեր, որպեսզի Քասախը փրկեին»։
Մանրամասները՝ տեսանյութում։