Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱՀ Աժ նախագահը դիմեց Կառավարությանը՝ «աղետալի որոշումը» ուժը կորցրած ճանաչել (տեսանյութ)

Ինձ գրավոր, բանավոր դիմել են Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի շրջանի բնակիչները։ Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները, այսինքն մեր այն հայրենակիցները, որոնց համայնքները 2020 թվականին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով,որ  դիմող չի եղել Քարվաճառից։

«Նրանք այնքան ցավ են ապրում, որ դժվարանում են մտքերը շարադրել։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնում, որ այսօր տեղահանված հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից գումարներ են հատկացնում»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը նշելով, որ շնորհակալություն հայտնելու կարիք չկա։

Դիմելով բռնատեղահանվածներին՝ Արթուր Թովմասյանն ասաց, որ ինքը զրուցել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Համոզված էի, որ մենք միատեսակ են մտածում։ Արցախի նախագահը գտավ յուրաքանչյուր տեղահանված շահառուի բնակվարձի փոխհատուցման իդեալական ծրագիրը։ Չեմ էլ կասկածում, որ այս պրոբլեմին նույնպես իդեալական լուծում կտա երկրի նախագահը»,-հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահը և դիմելով ԱՀ Կառավարարությանը՝ պահանջեց ուժը կորցրած ճանաչել ԱՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի «աղետալի որոշումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։