Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա». փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան (տեսանյութ)

Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում:

Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 պոլիկլինիկային: