Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ․ այդ թվում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները: