Բացել լրահոսը Փակել լրահոսը
79428_b
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան կողաշրջվել է ու բռնկվել

Մայիսի 16-ին, ժամը 12։05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Lexus» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:30-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: