A
A
Շաբաթօրյակ՝ Մալաթիա-Սեբաստիաjում. աղբից մաքրվել է խնդրահարույց 18 հասցե
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու և խնդրահարույց տարածքներն աղբից մաքրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ շաբաթօրյակ է վարչական շրջաններից մեկում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս անգամ միացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:
Աշխատանքներին վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Վարչական շրջանի մաքրությունն իրականացվել է հասցեագրված տարածքներում:
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբը տեղափոխելու գործին ներգրավվել է 12 ջրցան, 8 փոշեկուլ մեքենա, 3 մեծ և 5 փոքր տրակտոր, 10 «Կամազ», ինչպես նաև «ԶԻԼ» մակնիշի 4 ինքնաթափ։