Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Պաշտոնական

Եղանակն առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։