A
A
Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 12-ին, ժամը 18։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: