Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում ծրագրերը կշարունակվեն նախատեսված ծավալով (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների,-այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։ Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Անդրադառնալով շինարարական կազմակերպությունների՝ պետության կողմից ֆինանսավորմանն առնչվող հարցերի կանոնակարգմանը, նախագահը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում մեխանիզմներն ավելի հստկեցված են լինելու։ Զուգահեռ՝ հսկողության մեխանիզմներն են ընդլայնվելու: