Բացել լրահոսը Փակել լրահոսը
Որոնողական աշխատանք Սևանա լիճ
A A
Պաշտոնական

Շարունակում են որոնել Սևանա լիճ դուրս եկած 2 քաղաքացիներին

Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Նշենք, որ մայիսի 6-ին ԱԻՆ-ը հայտնել էր, որ նույն օրը ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Որոնողական աշխատանքները շարունակվել են նաև մայիսի 7-ին ու 8-ին, սակայն դրանք ավարտվել են անարդյունք։