Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե հայտարարություն
A A
Պաշտոնական

Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով կա ձերբակալված անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փողոցը փակել են աղբամաններով, որի հետևանքով խոչընդոտվել է երթևեկությունը: Բացի այդ, վերջիններս բարձրաձայն վիճաբանել են, քաշքշել  միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ  նրանցից մեկը ոտքով հարվածել է  փողոցով ընթացող ավտոմեքենային:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ցուցարարներից մեկի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

  Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս  արարքին գնահատական տալու ուղղությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: