Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունն այցելել է ՊՆ ազգային հետազոտական համալսարան

Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հլյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:

ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հյուրերին է ներկայացվել համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը։