Բացել լրահոսը Փակել լրահոսը
279121804_305605405081215_6411528325306600005_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարել է նիստ

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարել է նիստ՝ հայտնում են ԱԺ-ից։
 
Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
 
Մայիսի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:
 
Լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ, ըստ որոնց` հաստատվել են նորաստեղծ Հայաստան-Չեռնոգորիա եւ Հայաստան-Կատար բարեկամական խմբերի կազմերը :
 
Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբը կղեկավարի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, իսկ Հայաստան-Կատար բարեկամական խումբը` «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: