Բացել լրահոսը Փակել լրահոսը
279719976_1039318903609140_8419010346807611691_n
A A
Պաշտոնական

Լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել․
 
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻՑ ՄԵԾԱԹԻՎ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
 
Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:
 
Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել: