Բացել լրահոսը Փակել լրահոսը
278824796_291920339796510_6028042277590695440_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Նոր, համակարգված, բարեփոխված ու վստահելի առաջին օղակ

 
Հասանելի, արդիական, պացիենտի կարիքներին միտված, ծախսարդյունավետ և բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը առողջապահության նախարարության վերջին տարիների գերակայություններից է, իսկ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը՝ դրա նախապայման:
 
ԱԱՕ օղակում նախատեսված համակարգային բարեփոխումներն են եղել նաև «Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում» խորագիրը կրող աշխատաժողովի քննարկման առարկան՝ տեղեկացնում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:
 
Աշխատաժողովի ընթացքում կիրառվել է նաև ֆոկուս խմբային քննարկման ձևաչափը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ներկայացվել են՝
 
✔️ ԱԱՊ օղակի ներկայից իրավիճակը,
✔️առաջնային օղակը՝ որպես համապարփակ առողջապահական ծածկույթի ողնաշար,
✔️առաջնային օղակի բարեփոխումները,
✔️առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը,
Աշխատաժողովի մասնակիցները փաստել են, որ ԱԱՕ-ի բարեփոխումը կհանգեցնի՝
✅հաջորդող ծառայությունների (օր.՝ շտապ օգնության, հիվանդանոցային, և այլն) օգտագործման առավելագույն արդյունավետության,
✅ ֆինանսական խնայողության,
✅ որակի բարձրացման։
Քաղաքացիների ֆինանսական բեռը նվազեցնող, բարձրորակ ու ծախսարդյունավետ ԱԱՕ գործունեություն ապահովելու համար կարևորվել է ճիշտ ծավալով և բաշխմամբ ֆինանսավորումը:
 
Նշվել է, որ ԱԱՕ բարեփոխումները լինելու են համակարգային` շենքային պայմաններից մինչև էլեկտրոնային մատյանների վարում և հերթագրումների կառավարում, պացիենտ-բժիշկ հետագծի վերահսկելիությունից մինչև մասնագետների վերապատրաստում:
 
Հանրության կարիքները բավարարող և շահերի բախումները նվազագույնի հասցնող ԱԱՕ համակարգ ստեղծելու համար հնչել են հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին ներգրավելու առաջարկներ: