Բացել լրահոսը Փակել լրահոսը
78949_b
A A
Պաշտոնական

ՈւԱԶ-ը մոտ 400 մ գլորվել է ձորը․ կա զոհ

Ապրիլի 29-ին, ժամը 08:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդի տարածաշրջանում՝ «Քամոտ ղաշ» հանդամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մ գլորվելով հայտնվել մոտակա ձորակում։

ԱԻՆ-ը ավելի ուշ տեղեկացրեց, որ փրկարարներն ավտոմեքենայից մոտ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին, պատգարակով դուրս բերել ձորակից (մոտ 600) և տեղափոխել Բերդի ԲԿ։