A
A
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում բերման ենթարկվածների վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Եվ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։ Ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ տվյալները:
ՄԻՊ գրասենյակ