Բացել լրահոսը Փակել լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Քայլ արա՝ փրկիր, փրկվիր․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

Նիկոլ

Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց եւ՝ զոհաբերելուց առաջ, ասացիք որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է «օրինաչափ» է։ Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, եւ բնավ էլ օրինաչափ չեն։

Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր եւ չծնված քաղաքացիներ։ Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի եւ ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։

Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։ Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։ Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։

Րաֆֆի