Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_01 (1)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցություննների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։

Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը։

Նիստի քննարկման է ներկայացվում 11 օրենքի նախագիծ, որոնցից 2-ը՝ նախագծերի փաթեթի տեսքով։

Օրակարգում  ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև՝  պատգամավորների  հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին