Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_06
A A
Պաշտոնական

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը

Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներին, բաց թողնված հնարավորություններին, առկա իրողություններին:

Պատասխանելով ապագա դիվանագետների հարցերին՝ Արթուր Թովմասյանը խոսել է միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության, տարածաշրջանային մարտահրավերների մասին:

Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին