Բացել լրահոսը Փակել լրահոսը
279276055_940067980004757_1449754296293246238_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լվովի մարզպետի հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այսօր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի հետ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանությանը Լվովում հյուրընկալելու և ջերմ վերաբերմունքի համար։ Դեսպանը նաև իր կարեկցանքն ու համակրանքը հայտնեց տեղական իշխանություններին և Ուկրաինայի ողջ ժողովուրդին։

Վ․ Կարապետյանը ներկայացրեց վերջին շրջանում Լվովի և ամբողջ Ուկրաինայի հայ համայնքի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերի միության կատարած մեծածավալ հումանիտար աշխատանքը։ Մարզպետ Կոզիցկին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և նշեց, որ մշտապես զգում են Լվովի բազմադարյա պատմություն ունեցող հայ համայնքի օժանդակությունը, հատկապես այս՝ Ուկրաինայի համար դժվար օրերին։

Հանդիպմանը նաև ներկա էին դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Լվովի Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Կարապետը, Լվովում Հայաստանի պապտվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանն ու Լվովի մարզի հայերի միության նախագահ Ավետիս Սարաջյանը։