Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լարս Հենսելին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին, հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Լարս Հենսելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները: