A
A
«Ջերմուկ գրուպի» պահեստում հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 25-ին, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին՝ հայտնում է ԱԻՆ-ը։