Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր չկա
A A
Պաշտոնական

Վայոց Ձորի մի քանի համայնքներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 Եղեգնաձոր քաղաքի` Սպանդարյան, Խանջյան, Խաչատրյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Բաղդասարյան, Մշեցու փողոցների, Կամոյի 1-40 համարների,

 Գլաձոր, Արտաբույնք, Շատին համայնքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար