A
A
Խարդախության 12, կաշառքի դրդելու 6 դեպք․ ստեփանակերտցու մեղադրականը ուղարկվել է դատախազին
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1978թ. ծնված Կ.Տ.-ի՝ խարդախության 12 դեպքով, առևտրային կաշառք տալու փորձ կատարելուն դրդելու 4 դեպքով, խոշոր չափերի կաշառք տալու փորձ կատարելուն դրդելու 6 դեպքով։
Բացի այդ նախաքննության ընթացքում ապացուցվել է Կ.Տ.-ի կողմից 6 անձի նկատմամբ կատարված խարդախության 6 դեպք, որոնցով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ դիմողի բողոքի բացակայության /ոչ արդարացնող/ հիմքով:
ԱՀ քննչական կոմիտե