Բացել լրահոսը Փակել լրահոսը
278567797_380779997391770_8775286916560409354_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ստեփանակերտում քննարկել են Արցախի կարգավիճակի ու անվտանգային հարցերը

Ապրիլի 22-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր: Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը:

Նախօրեին խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել մեր երկրի առջև ծառացած խնդիրները, տվել համապատասխան գնահատականներ։ Պատգամավորները հավաստիացրել են, որ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ և կոչ են արել լինել միասնական և համախմբված։