Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I3654 (1)
A A
Պաշտոնական

Կպատվիրվի ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի իրականացրած ներդրումների տեխնիկական աուդիտ․ Կառավարությունը որոշում է ընդունել

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է պատվիրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների 2021 թ. ընթացքում իրականացրած ներդրումների տեխնիկական աուդիտ, ինչը հնարավորություն կընձեռի անկախ մասնագիտական կազմակերպության կողմից ստանալ սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման օբյեկտիվ և հիմնավոր գնահատական, որն էլ կտրվի ներդրումների հավաստիության և հիմնավորվածության ստուգման առավել թիրախային մեթոդների և գործիքների կիրառմամբ։

Որոշման  ընդունումը կնպաստի հանրության և շահագրգիռ բոլոր կողմերի մոտ ընկերությունների ներդրումային գործունեության նկատմամբ օբյեկտիվ և հիմնավոր գնահատականի ձևավորման նկատմամբ վստահության, սակագների սահմանման և վերանայման գործընթացի հիմնավորվածության բարձրացմանը, դրական ազդեցություն կունենա կարգավորվող սակագների վրա, կբացառի սակագների ձևավորման գործընթացում հաշվի առնվող գործոնների նկատմամբ կարգավորվող անձանց միջամտությունը կամ ներգործությունը: