Բացել լրահոսը Փակել լրահոսը
Pargevatrum
A A
Պաշտոնական Հասարակություն

Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է  ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը ի շահ հայրենիքի զարգացման: