Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (48)
A A
Պաշտոնական

Ստուգվել է հոսպիտալում ծառայության կազմակերպման ընթացքը

Զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

Աշխատանքային խմբի անդամները հոսպիտալում ստուգել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպման ընթացքը և անցագրային ռեժիմը, տարածքների և ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակն ու մատուցվող սննդի որակը, հիվանդասենյակների ներքին կարգուկանոնը, զրուցել բուժում ստացող զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարություն