Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիլիջան Եղջերուներ
A A
Պաշտոնական

95 հազար եվրո՝ CNF-ի կողմից

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկը Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2022 տարվա առաջին գումարային փոխանցումն է ստացել, որը կազմել է 95 հազար 500 եվրո։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

Բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար։

Հիշեցնենք, որ մինչ այս առաջին գումարային օժանդակությունները հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/ և «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։