Բացել լրահոսը Փակել լրահոսը
baby_touching_ear-1296x728-header
A A
Պաշտոնական Հասարակություն

Ծանրալսության ախտորոշումն ու բուժումը շարունակում է լինել առողջապահական արդիական խնդիր

 
Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը։
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ:
 
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ներդրմանը և լսողական սարքերի լայն կիրառմանը, դեռևս շարունակում է լինել առողջապահության խնդիր:
Ներկայումս առողջապահության նախարարությունը վերանայում է նորածնային լսողության սքրինինգի ծրագիրը` նոր շունչ հաղորդելու կոխլեար իմպլանտացիայի վիրահատության կազմակերպմանը:
 
Նշենք, որ վաղ հասակում, մինչև երեխայի խոսելը, խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:
 
Ամփոփելով հանդիպումը` Արտակ Ջումայանն ընդգծել է. «Լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա»: