Բացել լրահոսը Փակել լրահոսը
երեխա հիվանդանոց
A A
Պաշտոնական

Վրաերթի հետևանքով 12-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 14-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 17.50-ին Երևանի Պ. Սևակի փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 12-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, վրաերթ կատարելու կասկածանքով, Երևանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: