
A
A
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 376 դեպք
Վրաստանում ապրիլի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 376 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքից։
Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 650 հազար 384 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 234 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 765 է: