Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դրոշ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախում ոչ հրապարակային ստորագրահավաք են անցկացնում ՌԴ-ին միանալու հարցով. ԱԺԲ

 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը.

Ըստ հավաստի տեղեկությունների, Արցախում ոչ հրապարակային կերպով ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով։ Այս դավաճանությունը տեղի է ունենում պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ և, բնականաբար, Փաշինյանի վարչակազմի համաձայնությամբ։

Դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին և հորդորում ամեն գնով ու կերպով խափանել այս հակապետական ու հակահայ գործողությունը։ Զգուշացնում ենք նաև, որ դավաճանական ստորագրահավաքը կարող է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արցախաբնակ հայության ցեղասպանության և Արցախի վերջնական հայաթափման համար։

Արցախում բնակվող սիրելի' հայրենակիցներ

Մենք չենք հավատում, որ մի խումբ տականքներ կարող են մոլորեցնել ձեզ և մոռացության և ուրացման մատնել Հայաստանին վերամիանալու նպատակով 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը, հանուն դրա իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մարտիկների և պատերազմների անմեղ զոհերի արյունն ու հիշատակը, համայն հայության նվիրական իղձն ու տառապանքը։ Մենք հավատում ենք, որ ձեր մեջ չի մարել պայքարի ոգին և կորցրած Հայրենիքը վերադարձնելու սրբազան ձգտումը։